«Շիրակի» նախկին հարձակվող Դամե Դիոպը հնարավոր է կրկին հանդես գա Հայաստանի առաջնությունում։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ սենեգալցի ֆուտբոլիստը կհամալրի Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» կազմը։ Հիշեցնենք, որ երևանյան ակումբը նոր մրցաշրջանում հանդես կգա եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում։
29-ամյա աֆրիկացի հարձակվողը «Շիրակի» կազմում հանդես է եկել 2012-2014 թ․թ․, որից հետո տեղափոխվել է Չեխիայի առաջնություն, որտեղ էլ անցկացրել է իր կարիերայի զգալի մասը՝ հանդես գալով «Սլավիա», «Ժլին», «Բանիկ» և «Բուդովիցե» ակումբներում։
Այս պահին ֆուտբոլիստն ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Transfermarkt-ը սենեգալցի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։