Օգոստոսի 6-ից 14-ը Դանիայի Հերնինգ քաղաքում ձիասպորտի գեղավարք մրցաձևում անցկացվել է աշխարհի առաջնություն, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ և որին մասնակցում են աշխարհի լավագույն 93 մարզիկները։
Աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթ է ունեցել Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Քերրի Շոպֆը (Աղաջանյան):
Նա իր 14 տարեկան օլդենբուրգյան Սոմյուռ նժույգով իրավունք է նվաճել հավակնել 2024թ.-ի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին:
























































