Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիխտենշտեյնի հետ խաղի արդյունքը (5-0): Թիմը Մանչինիի գլխավորությամբ կրկնեց 80 տարվա վաղեմության ռեկորդը՝ հաղթեց 9-րդ անընդմեջ խաղում. նույնքան հաղթանակ գրանցվել էր 1938/39 մրցաշրջանում, Վիտորիո Պոձոյի գլխավորությամբ:
«Մենք թիմում մի շարք լուրջ փոփոխություններ ունենք, դրա համար էլ նորմալ է, որ ֆուտբոլիստներին չէր բավականացնում գործողությունների փոխհամաձայնեցվածությունը: Եղան խաղային լավ պահեր, բայց մենք պետք է կատարելագործենք փոխգործակցությունը: Խնդրի էությունն այն է, որ այդ խաղացողները, մեծ հաշվով, մինչ այս չեն աշխատել իրար հետ:
Հաճելի է անընդմեջ հաղթանակների քանակով Պոձոյի ռեկորդը կրկնելը, բայց ես կնախընտրեի կրկնել նրա մեկ այլ ռեկորդ՝ երկու անգամ հաղթել Աշխարհի առաջնությունը», — Մանչինիի խոսքերն է մեջբերել Rai Sport-ը:
Պոձոն առաջին մարզիչն է, որը հավաքականը հասցրել է Աշխարհի առաջնությունում 2 հաղթանակի (1934, 1938):