Բելառուսի առաջնության 18-րդ տուրում «Վիտեբսկը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Արսենալի» դարպասը: Տանտերերը 3 գոլերն էլ խփել են առաջին խաղակեսում:
Հայ կիսապաշտպան Արամ Քոչարյանը «Վիտեբսկի» մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ ու փոխարինվել 86-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Վիտեբսկը» 14 միավորով 13-րդն է: