«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, հայտնում է լրագրող Նիկոլո Չեկարինին։
Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը կապ է հաստատել «Մարսելի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարիերան շարունակելու միայն երկու տարբերակ ունի՝ Դորտմունդի «Բորուսիայում» կամ «Սպորտինգում»։
Դորտմունդյան ակումբի տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն անդրադարձել էր Ռոնալդուի հնարավոր տեղափոխությանը։
























































