Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտնել է, թե ինչու է ակումբը հրաժարվել ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք երիտասարդ խաղացողների վրա։ Դա, անկասկած, մարտավարություն է։ Բայց նաև հաշվի ենք առնում, որ խաղացողները 2-3 մրցաշրջան հետո կլքեն ակումբը»,- Վատցկեի խոսքն է մեջբերել UOL-ը։
Ավելի վաղ հայտարարվում էր, որ Ռոնալդուն դեմ չէ տեղափոխվել դորտմունդյան ակումբ։