Մյունխենում ընթացող Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան երիտասարդ մարզիկները:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը:
Երիտասարդական հավաքականի բոլոր մարզիկները եզրափակչում են:
նժույգ թափեր՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան
օղակներ՝ Համլետ Մանուկյան, Էրիկ Բաղդասարյան
զուգափայտ՝ Էրիկ Բաղդասարյան
Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում երեկ պայքարի դուրս եկած մեր 5 մարզիկներից 4-ը դուրս են եկել եզրափակիչ: Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր): Նժույգթափերի եզրափակիչ է դուրս եկել նաև Հարություն Մերդինյանը՝ երրորդ հորիզոնականով (14.500 միավոր): Օղակների վրա վարժության եզրափակիչ են անցել Վահագն Դավթյանը (14.666) և Արթուր Ավետիսյանը (14.633):
Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին: