Առաջին խմբի 4-րդ տուրի խաղում «Արարատ-2»-ը հյուրընկալել է «Լեռնային Արցախ-2»-ին և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպման առաջին իսկ րոպեին խաղի հաշիվը բացել է Արմանդ Դագրուն, 11-րդ և 12-րդ րոպեներին Աշոտ Քոչարյանը դարձել է դուբլի հեղինակ, իսկ 36-րդ րոպեին Ամարա Տրաորեն խփել է 4-րդ գոլը և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։
























































