«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կարող է շարունակել գերմանական Բունդեսլիգայում: Դորտմունդի «Բորուսիան» միակ ակումբն է, որը պատրաստ է պայմանագիր առաջարկել 37-ամյա պորտուգալացուն, հայտնում է CBS Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բորուսիան» պատրաստ է ցանկացած տարբերակ դիտարկել Ռոնալդուի ձեռքբերման համար՝ թե՛ վարձակալություն, թե՛ լիարժեք տրանսֆեր: Դորտմունդցիների ղեկավարությունը Կրիշտիանուին դիտարկում է որպես փոխարինող Սեբաստյան Ալերին, որը քաղցկեղի պատճառվ երկար ժամանակով դուրս է մնացել շարքից:
Նշվում է, որ անձամբ Ռոնալդուն դրականորեն է վերաբերում «Բորուսիա» տեղափոխվելու հեռանկարին, քանի որ թիմը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում: Ընդ որում, «Սպորտինգ» նրա վերադարձն արդեն միանշանակ հնարավոր չէ, քանի որ լիսաբոնցիների գլխավոր մարզիչը Ռոնալդուին իր թիմում չի տեսնում: