ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայկական արմատներով ռուս գեղասահորդների հնարավոր տեղափոխությունը Հայաստան.
-Ռուսաստանում են հանդես գալիս երիտասարդ և հեռանկարային գեղասահորդներ Արթուր Դանիելյանն ու Ադելիա Պետրոսյանը: Հնարավո՞ր է՝ մոտ ապագայում նրանց տեսնենք Հայաստանի հավաքականի կազմում:
-Շանս միշտ կա: Հարց է՝ ինչ կլինի նրանց և ռուսաստանցի մյուս գեղասահորդների հետ մոտ ժամանակներս: Իսկ հետո՝ կտեսնենք:
Հիշեցնենք՝ 18-ամյա Դանիելյանը 20250 թվականին դարձել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև 2-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում: 15-ամյա Պետրոսյանը հանդիսանում է Ռուսաստանի ամենահեռանկարային գեղասահորդներից մեկը: Նա Ռուսաստանի 2022 թվականի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ գեղասահքի պատմության մեջ առաջն անգամ մեկ ծրագրի ընթացքում կատարելով երկու քառակի ռիտերբերգեր: