«ՌԲ Լայպցիգը» մտադիր չէ բաժանվել իր առաջատարներից մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։
Ըստ Kicker-ի՝ ակումբը հաստատ բաց չի թողնի կիսապաշտպան Կոնրադ Լայմերին, ով ամբողջ ամառ համարվում էր Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։
Հիշեցնենք, որ «ՌԲ Լայպցիգը» հրաժարվել է վաճառել Լայմերին 30 միլիոն եվրոյից ցածր գումարով, մինչդեռ «Բավարիան» չի համաձայնվել նման գումար վճարել։ Մյունխենյան ակումբը հաջորդ ամառ կարող է վերադառնալ ավստրիացու թեկնածությանը։
Նախորդ մրցաշրջանում Լայմերը գերմանական Բունդեսլիգայում 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «ՌԲ Լայպցիգի» կազմում։