Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Իսրայելը ներկայացնող «Մաքաբաի Հայֆան» 3։2 հաշվով հաղթեց սերբական «Ցրվենա Զվեզդային»։
Տանտերերի կազմում աչքի ընկան Տյարոն Շերին և Ֆրանցդի Պյերոն, որը դարձավ դուբլի հեղինակ։
Հյուրերից գոլ խփեցին Ալեքսանդր Պեշիչն ու Գելոր Կանգան։
Օրվա մյուս խաղում «Բենֆիկան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց Կիևի «Դինամոյի» դարպասը։ Պորտուգալական ակումբի կազմում աչքի ընկան Ժիլբերտոն և Գոնսալո Ռամոսը։
Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 23-ին։