Տիրասպոլի «Շերիֆի» գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը Երևանի «Փյունիկի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին.
«Իհարկե, վաղը բարդ խաղ կլինի, քանի որ «Փյունիկը» լավ թիմ է:
Նայելով «Ցրվենայի» դեմ խաղերը՝ հաշիվները չեն համապատասխանում խաղին, «Փյունիկն» ավելի լավ արդյունք կարող էր գրանցել: Այնպես, որ ծանր խաղ ենք ակնկալում:
«Կլուժի» և «Դյուդելանժի» դեմ խաղերը ևս նայել ենք: Կարծում եմ «Ցրվենա Զվեզդայի» դեմ ավելի լավ որակի խաղ ցույց տվեց «Փյունիկը», քան նախորդ հանդիպումներում»:
«Նախորդ տարի պատմական արդյունք էր այն, որ խաղացինք Չեմպիոնների լիգայում, մրցեցինք «Ռեալի» դեմ: Այս տարի դա չի լինի, բայց մենք լավ թիմ ունենք ու նպատակ ունենք լավ հանդես գալ Եվրոպա լիգայում ու հնարավորինս առաջ գնալ:
Թիմը նոր է, ես էլ երկու ամիս առաջ եմ գլխավորել թիմը, խաղից խաղ ավելացնում ենք»:
«Շերիֆի» գլխավոր մարզիչն առանձնացրեց երևանյան թիմի ֆուտբոլիստներ Յուսուֆ Օտուբանջոյին և Յուրիչիչին՝ որպես բարձրակարգ խաղացողներ: