Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը չի կարողացել դուրս գալ Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջան։
Առաջին շրջանի խաղում նրան պարտության մատնեց բրիտանուհի Էմմա Ռադուկանուն՝ 4:6, 0:6:
Հանդիպման տևողությունը 65 րոպե էր։
Երկրորդ շրջանում Ռադուկանուն կխաղա աշխարհի մեկ այլ նախկին առաջին ռակետի՝ բելառուս Վիկտորյա Ազարենկոյի հետ։