Բորուսիայի կիսապաշտպան Մարկո Ռոյսը բացատրել է, թե ինչու է դորտմունդցիների համար դժվար հաջողության հասնել Եվրոպայում: Ֆուտբոլիստը դժգոհել է գլխավոր աստղերի տարնսֆերներից։
Ռոյսի խոսքերով, «Բորուսիան» կարող է որոշակի աղմուկ բարձրացնել Եվրոպայում այլ սցենարներով:
«Միշտ սարսափելի է տեսնել, որ մենք պայմանագիր ենք կնքում աներևակայելի լավ երիտասարդ խաղացողների հետ, ովքեր հետո երազում են այլ թիմ տեղափոխվելու մասին: Դա տեղի է ունենում երկու-երեք տարի հետո: Եթե մենք կարողանայինք պահել նրանց, մենք հաջողակ կլինեինք Եվրոպայում», — ասել է գերմանացի ֆուտբոլիստը OMR-ին տված հարցազրույցում:
Սպասվում է, որ Դորտմունդի «Բորուսիան» հաջորդ ամառ կբաժանվի թիմի հեռանկարային ֆուտբոլիստնեից մեկից՝ Ջուդ Բելինգհեմից: