«Նոայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել։
«Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Արամ Հակոբյանը «Նոային» միացավ 2021-ի հունիսին, նրա գլխավորությամբ թիմը անցկացրեց 3 հանդիպում Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրանում:
Ակումբը շնորհակալություն է հայտնում 43-ամյա մասնագետին՝ կատարած ծավալուն աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»։
























































