Եվրոպա լիգայի որակավորման փլեյ — օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» առաջիկա մրցակից «Շերիֆը» Մոլդովայի առաջնության երրորդ տուրում 2։0 հաշվով հաղթել է «Դինամո-Ավտոյին»։
Տանտերերի կազմում առաջին խաղակեսի վերջնամասում աչքի է ընկել Իյաի Բելիև Ատիմվենը, իսկ հաղթական գոլը 90+3-րդ րոպեին խփել է Աբու Ուատարան։
«Շերիֆը» 3 խաղից հետո 7 միավորով գլխավորում է Մոլդովայի Սուպեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Փյունիկ» — «Շերիֆ» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին՝ Երևանում։ Հանդիպման սկիզբը՝ 21։00։