Մոնրեալի մրցաշարի հաղթող է դարձել իսպանացի թենիսիստ Պաբլո Կարրենո Բուստան։
Եզրափակչում աշխարհի 23-րդ ռակետը հաղթեց լեհ Հուբերտ Հուրկաչին, ով զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։
Թենիսիստների մրցախաղը տևեց 1 ժամ 47 րոպե և ավարտվեց իսպանացու հաղթանակով՝ 3:6, 6:3, 6:3 հաշվով։
ATP. Մոնրեալ (Կանադա)
Եզրափակիչ
Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — Պաբլո Կարրենո-Բուստա (Իսպանիա) — 6:3, 3:6, 3:6.