VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Վանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին»։
Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում միակ գոլը 8-րդ րոպեին խփեց Իպեյե Վիլյամսը։
Տանտերերի կազմում 75-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստանալուց հետո խաղաշտից հեռացվեց Վադիմ Պարամոնովը։
«Վանը» 3 խաղից հետո 7 միավորով բարձրացավ 1-րդ հորիզոնական։ «Ուրարտուն» 6 միավորով նահանջեց 4-րդ տեղ։