VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին»։
Հանդիպման միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Արտակ Դաշյանը։
«Փյունիկն» առաջին տուրում 0։1 հաշվով պարտվել էր «Արարատին», իսկ երկրորդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպումն էլ հետաձգվել էր։
«Շիրակն» առաջին տուրում հաղթել էր ԲԿՄԱ-ին (1:0), իսկ երկրորդ տուրում պարտվել «Ուրարտուին» (0:2):