Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչն իր վերադարձը ակումբ նշանավորեց Բունդեսլիգայի երկու մեկնարկային խաղում երկու հաղթանակով։
Ընդհանուր առմամբ, 39-ամյա մասնագետը Գերմանիայի առաջնությունում «մեղուների» գլխավորությամբ արդեն ինը անընդմեջ հաղթանակ է տարել. սա նոր ռեկորդ է ակումբի համար, հայտնում է Opta-ն։
Առաջին տուրի խաղում «Բորուսիան» նվազագույն հաշվով հաղթեց «Բայերին», իսկ երեկ հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։
Էդին Տերզիչը դորտմունդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարն է եղել 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի հունիսը, որից հետո լքել է պաշտոնը։ Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բորուսիան» գլխավոր մարզչի պաշտոնում նորից նշանակեց Տերզիչին։