Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է «Յուվենտուսից» պաշտպան Լուկա Պելեգրինիին վարձավճարով ձեռք բերելու մասին:
23-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես կգա մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ «Յուվենտուսը» հայտարարել էր «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչի տեղափոխության մասին։
Նախորդ մրցաշրջանում Պելեգրինին «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում: