Բունդեսլիգայի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ:
35-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը: Դորտմունդյան թիմի կազմում 77-րդ րոպեին Բինոե Գիտենսը հավասարեցրեց հաշիվը: 84-ին Մուկոկոն առաջ մղեց իր թիմին, իսկ 4 րոպե անց Մարիուս Վոլֆը հաշիվը դարձրեց 1:3:
2-րդ տուրից հետո «Բորուսիան» ունի 6 միավոր: «Ֆրայբուրգն» ունի 3 միավոր: