Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Նոան» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը ԲԿՄԱ-ի հետ:
8-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը հստակ իրացնելով 11 մետրանոցը՝ առաջ մղեց բանակայիններին: Մինչև ընդմիջման գնալը Ռուբեն Եսայանը հավասարեցրեց հաշիվը:
90-րդ րոպեին բանակայիններն առաջ անցան հաշվի մեջ, սակայն վերջին րոպեին հյուրերը հաշիվը դարձրին 2:2:
3-րդ տուրից հետո ԲԿՄԱ-ն ունի 2, իսկ «Նոան»` 1 միավոր:
Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի վերջին 2 խաղը կկայանա վաղը: «Փյունիկը» կընդունի «Շիրակին», «Ուրարտուն»՝ «Վանին»: