Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, որն ավելի վաղ ճանաչվել էր «Պոգոնի»՝ հուլիս ամսվա լավագույն խաղացող, ստացել է իր մրցանակը:
«Մեզ ավելի շատ հրաշքներ ցույց տուր, եղբայր»,- Բիչախչյանի մասնակցությամբ լուսանկարները մակագրել է «Պոգոնի» մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հավաքել էր ձայների ավելի քան 45%-ը։
«Մաեստրո»․ այսպես էր անվանել ակումբը Բիչախչյանին՝ շնորհավորելով լավագույնի կոչման համար։