Մարկոս Ժունիորն իր առաջին մարզումն է անցկացրել «Ուրարտուի» կազմում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը ծնունդով Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքից է։
Մինչ «Ուրարտու» տեղափոխվելը, ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ Բրազիլիայի Պրեմիեր լիգան (Սերիա Ա) ներկայացնող «Բանգուն», «Վասկո դա Գաման», իսկ 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստն անցկացրել է կրկին նույն լիգայի «Վոլտա Ռեդոնդա» ֆուտբոլային ակումբում։
Լուսանկարները՝ «Ուրարտուի» մամուլի քարտուղարության: