«Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը խոսել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արարատ-Արմենիայից» կրած պարտության (0:2) մասին:
«Խաղը լավ սկսեցինք։ Առաջին կեսում շատ լավ ֆուտբոլ խաղացինք։ Ընդհանուր առմամբ, խաղից գոհ եմ, բայց ոչ արդյունքից։ Բնականաբար, բարձրից էինք խաղում, դիմավորում էինք բարձր։ Շատ էներգիա ծախսեցինք, որն ինչ-որ տեղ վերջնամասում չբավականացրեց, որպեսզի էլի ավելացնենք»,- ասել է Ոսկանյանը հետխաղային ասուլիսի ժամանակ։