Օգոստոսի 11-ին հայկական ֆուտբոլի լեգենդ, ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր Արկադի Անդրիասյանը կդառնար 75 տարեկան։ Այս կապակցությամբ «Ուրարտուում» հայտարարվել էր բաց դռների օր:
Լեգենդի հիշատակին նվիրված՝ «Ուրարտու-1-10» և «Ուրարտու-2-10» թիմերի մասնակցությամբ վիճարկվեց նաև Արկադի Անդրիասյանի անվան գավաթը։
Հաղթող ճանաչվեց «Ուրարտու-2-10» թիմը, որը առավելության հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում՝ 1-4 հաշվով (1-1)։