Ռուս թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևը Մոնրեալի Մասթերսի երկրորդ շրջանում պարտվել է ավստրալացի Նիկ Կիրյոսին:
Մրցակիցները կորտում անցկացրել են ուղիղ 2 ժամ։ Մեդվեդևը մրցաշարում իր առաջին խաղում պարտություն է կրել երեք սեթում՝ 7:6 (7:2), 4:6, 2:6 հաշվով։
Հաջորդ տուրում Կիրյոսը կխաղա Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) — Ալեքս Դե Մինաուր (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ։
Մոնրեալ. 1/16 եզրափակիչ
Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) — Նիկ Կիրյոս (Ավստրալիա) — 7:6 (7:2), 4:6, 2:6.