Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասապահ Կևին Տրապը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից իր սպասելիքներով։
«Իհարկե, անհամբեր սպասում եմ «Ռեալի» դեմ Սուպերգավաթի խաղին։ Իմ գործը գնդակներ որսալն է, այս առումով ոչինչ չի փոխվել։
Ես հասկանում եմ, որ մրցակցի կազմում կլինեն շատ բարձրակարգ խաղացողներ՝ Վինիսիուս, Բենզեման, բայց մենք պատրաստ ենք դրան։
Մենք խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ։ Բայց մենք ևս որակներ ունենք, և իզուր չստացանք այդ հնարավորությունը, մենք դա վաստակեցինք նախորդ մրցաշրջանում»,- Տրապի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,40 գործակցով, ոչ-ոքին՝ 5,30, իսկ «Այնտրախտի» հաղթանակը՝ 7,80։