Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները կիսվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի սպասելիքներով։
«Այն, ինչում «Ռեալն» իսկապես ֆանտաստիկ լավն է, դա առաջ գնալն է: Նրանք վերահսկում են գնդակը, իսկ հետո արագ փոխում ռիթմը:
Չեմպիոնների լիգայի հաղթողի դեմ հանդիպումը ֆուտբոլի ամենաբարձր մակարդակն է, որի հետ մենք կցանկանայինք մրցել։
Անհամբեր սպասում եմ այս հիանալի խաղին Մադրիդի «Ռեալի» դեմ՝ Եվրոպայի ամենահայտնի և հաջողակ ակումբներից մեկի դեմ։ Բոլորիս համար զարմանալի գիշեր կլինի»,- Գլասների խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,40 գործակցով, ոչ-ոքին՝ 5,30, իսկ «Այնտրախտի» հաղթանակը՝ 7,80։