Կառուցվող Նուսանտարա քաղաքը, որն ապագայում կդառնա Ինդոնեզիայի մայրաքաղաքը, կարող է ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերը։ Այս մասին հայտնում է Inside the games-ը։
Հրատարակությունը փոխանցում է Ինդոնեզիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների խոսքերը, որոնք աջակցում են քաղաքի զարգացման վեկտորին:
«Մենք ողջունում ենք Օլիմպիական խաղերի հայտ ներկայացնելու նախագահի հրահանգը:
Մենք կընդունենք այս մարտահրավերը և ջանասիրաբար կաշխատենք՝ դառնալու ԱՍԵԱՆ-ի (Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիա) առաջին երկիրը, որը կհյուրընկալի Օլիմպիական խաղերը», — ասվում է կոմիտեի հայտարարության մեջ: