Հուլիսի 30-ին կայացած Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի «Փյունիկի» դեմ խաղը հոբելյանական էր «Արարատի» կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանի համար:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Արթիկցի ֆուտբոլիստը 100-րդ հանդիպումն է անցկացրել Բարձրագույն խմբի առաջնություններում: Այդ խաղերից 24-ը նա անցկացրել է «Արարատի» կազմում, իսկ 76-ը Գյումրու «Շիրակում»: