Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երկուշաբթի (օգոստոսի 8-ին) Տորոնտոյում ընթացող մրցաշարի մեկնարկում (WTA-1000) 6։3, 6։4 հաշվով հաղթել է իսպանուհի Նուրիա Պարրիզաս-Դիասին։
Լեգենդար ամերիկուհու համար այս հաղթանակը 35-րդն էր Canadian Open-ում, որը բացարձակ ռեկորդ է կանանց շրջանում (Opta):
Իր կարիերայի ընթացքում նա նվաճել է 4 օլիմպիական ոսկե մեդալ մենախաղում (1) և զուգախաղում (3): Գործող թե կին, թե տղամարդ թենիսիստների շարքում Ուիլյամսն ամենաշատ Մեծ սաղավարտի տիտղոսներ նվաճած մարզիկն է՝ մենախաղի, զուգախաղի և խառը զուգախաղի ընդհանուր ցուցանիշով։
2002 թվականի հուլիսի 8-ին դարձել է թիվ 1 ռակետը և վերին հորիզոնականին վերադարձել 6 անգամ։ 2013 թվականի փետրվարի 18-ին կրկին դարձել է առաջին ռակետը՝ միաժամանակ դառնալով Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պատմության ամենատարեց թիվ 1 ռակետը։