«Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ չի լինելու ԱԱ 2022-ի շրջանակներում Կատար մեկնող պատվիրակության կազմում։
«Ես չեմ լինելու Գերմանիայի ֆուտբոլային միության պատվիրակության կազմում և չեմ այրվում երկրպագուի կարգավիճակով Կատար մեկնելու ցանկությունից։ Ավելի լավ է՝ ես մրցաշարին հետևեմ տանից։ Մրցաշարն ընդունող երկրի ընտրության ժամանակ պետք է ամենակարևոր չափանիշը լինի մարդու իրավունքները։ Պետք է հասկանալ, թե ինչ չափանիշներով է ընտրվել Կատարը»,- Լամի խոսքն է մեջբերել Kicker-ը։
Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը՝ Կատարում։