VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Շիրակին»։ Երևանյան թիմի կազմում 8-րդ րոպեին հաշիվը բացեց Մաքսիմ Մայրովիչը։
71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դմիտրո Խլյոբասը՝ եզրափակելով Նանա Անտվիի փոխանցումը։
«Ուրարտուն» 6 միավորով երկրորդ տեղում է։ «Ալաշկերտը» նույնքան միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Շիրակը» 3 միավորով 6-րդ տեղում է։