Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Այսօր կայացել է սերբական թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի նախախաղային ասուլիսը:
«Իհարկե մեր խփած գոլերում դեր խաղացին «Փյունիկի» ֆուտբոլիստների անհատական սխալները, բայց կարծում եմ մեծ դեր խաղացին նաև մեր խաղացողների գրագետ հակագրոհները: Առաջին խաղի համեմատ երկու խաղացող դուրս է մնացել մար հայտացուցակից, բայց կարծում եմ, որ կկարողնանք կրկնել մեր հաջողությունը: Ամեն խաղ մեզ համար հնարավորություն է մեզ դրսևորելու համար: Մենք մեծ ակումբ ենք ու յուրաքանչյուր խաղում մեզ համար կարևոր է հաղթանակը: Փյունիկի մասին լավ կարծիք ունեմ, ու պատահական չեն հասել 3-րդ փուլ: «Փյունիկը» Լավ կազմակերպված թիմ է ու խաղի մեկնարկում լարվածություն առաջացրեց մեզ համար»,-ասաց Ստանկովիչը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում սերբական թիմը հաղթել էր 5:0 հաշվով:
«Փյունիկ» — «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին ու կսկսվի 21:00-ին: