Դորտմունդի «Բորուսիան» գերմանական Բունդեսլիգայի մեկնարկային տուրում մրցել է «Բայերի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպումը կայացել է Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և ավարտվել 1-0 հաշվով։
Խաղի միակ գնդակը 9-րդ րոպեին հեղինակել է «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը։
Նշենք՝ ավելացված ժամանակում «Բայերը» մնացել է 10 հոգով, երբ հեռացվել է դարպասապահ Լուկաշ Գրադեցկին, իսկ Լևերկուզենի թիմն արդեն սպառած է եղել փոխարինում անելու հնարավորությունը, այդ իսկ պատճառով «Բայերի» դարպասը պաշտպանել է պաշտպան Էդմոն Տապսոբան` հագնելով դարպասապահ Անդրեյ Լունյովի մարզաշապիկը։