«Վերոնայի» պաշտպան Մարաշ Կումբուլան, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանում կդառնա առաջնային նպատակ եվրոպական գրանդ ակումբների համար:
Calciomercato-ի փոխանցմամբ ՝ ներկայումս 20-ամյա ֆուտբոլիստի հիմնական հավակնորդներն են «Ինտերը» և «Նապոլին»: Երկու ակումբներն էլ պատրաստ են ավելի շատ գումար առաջարկել ալբանացու համար: Մարաշի նվազագույն գինը գնահատվում է 20 միլիոն եվրո, բայց «Վերոնան» վստահ է, որ առաջիկա ամիսներին նրա տրանսֆերային արժեք զգալիորեն կաճի:
Նախկինում հաղորդվում էր, որ խաղացողի առաջընթացին հետևում են նաև «Յուվենտուսը», «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
Կումբուլան «Վերոնայի» սան է: Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Իտալիայի առաջնության 17 հանդիպման, որոնցում նա խփել է 1 գոլ և ստացել 5 դեղին քարտ: