Բունդեսլիգայի 1-ին տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Այնտրախտին» ու 6-1 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի հաշիվը 5-րդ րոպեին ֆանտաստիկ գոլով բացեց Ջոշուա Կիմիխը, իսկ 11-րդ րոպեին Պավարը կրկնապատկեց այն։ 29-րդ րոպեին Մանեն հաշիվը դարձրեց խոշոր, 6 րոպե անց Մուսիալան խփեց մյունխենցիների 4-րդ գնդակը, իսկ առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Գնաբրին՝ 5-րդը։
11-րդ րոպեին Պավարը կրկնապատկել է հաշիվը։
Երկրորդ կեսում տանտերերն իրենց մեջ ուժ գտան պայքարելու․ նախ 56-րդ րոպեին նրանց խփած գնդակը VAR համակարգը խաղից դուրս համարեց, բայց 64-րդ րոպեին, այնուամենայնիվ, նրանց հաջողվեց գրավել մյունխենցիների դարպասը։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Մուսիալան դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով «Բավարիայի» 6-րդ գնդակը։