Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» հուլիս ամսվա լավագույն խաղացող։ Այս մասին տեղեկացնում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հավաքել է ձայների ավելի քան 45%-ը։
«Մաեստրո»․ այսպես է անվանել ակումբը Բիչախչյանին՝ շնորհավորելով լավագույնի կոչման համար։