Օգոստոսի 9-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։ Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկություն է հրապարակել տոմսերի մասին։
«Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-ից, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից։
Տոմսերի գները հետևյալն են՝
Արևմտյան տրիբունա` 3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։
Սիրով սպասում ենք բոլորիդ»,- գրված է ակումբի հայտարարության մեջ: