Transfermarkt-ը հրապարակել է 2000 թվականից ի վեր ամենաբարձր տրանսֆերային եկամուտ ունեցող 15 ակումբների ցուցակը։
Ցուցակը գլխավորել է «Յուվենտուսը», որը 22 տարվա ընթացքում տրանսֆերային գործարքներից վաստակել է 1 մլրդ 579 միլիոն եվրո։
Լավագույն եռյակում են հայտնվել նաև պորտուգալական երկու գրանդները՝ «Բենֆիկան» (1408 մլն) և «Պորտուն» (1355 մլն)։
Նրանց հաջորդում են «Չելսին» (1350 մլն), «Ռեալը» (1345 մլն), «Մոնակոն» (1343 մլն), «Ինտերը» (1334 մլն), «Բարսելոնան» (1318 մլն), «Ատլետիկոն» (1257 մլն), «Ռոման» (1137 մլն), «Լիվերպուլը» (1110 մլն), «Բորուսիան» (1036 մլն), «Այաքսը» (1004 մլն), «Սևիլիան» (975մլն), «Լիոնը» (963 մլն)։