Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Սլովանը» Հունաստանում ոչ-ոքի խաղաց «Օլիմպիակոսի» հետ:
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: 63-րդ րոպեին Անդրե Գրինն առաջ մղեց հյուրերին: Տանտերերը պատասխան գոլը խփեցին հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ: Գոլի հեղինակ դարձավ Էլ Արաբին:
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Թիմերի պատասխան խաղը կկայանա օգոստոսի 11-ին: