«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը խոսել է նոր մրցաշրջանի ակնկալիքների մասին։
«Յուրահատուկ մրցաշրջան կլինի, շատ նոր խաղացողներ։ Նախորդ մրցաշրջանում մենք ցավալի ձևով դուրս մնացինք ՉԼ-ից, դա մեզ լրացուցիչ մոտիվացիա կտա։
Առանց Լևանդովսկու խա՞ղը։ Սա նոր իրավիճակ է ողջ թիմի համար։ Նա 50-ից ավելի գոլեր էր խփում, բայց մենք փոխարինող լավ խաղացողներ ունենք։ Մեր ոճը մի փոքր կփոխվի։ Հիմա մի խաղացող 50 գոլ չի խփի, այդ ծանրաբեռնվածությունը մի քանի խաղացողի միջև ենք բաժանել։ Բայց, կարծում եմ, կկարողանանք լրացնել նրա բացը»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։