«Բավարիայի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը պատմել է, որ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ամենադժվարը նոր թիմակից Լերոյ Սանեի դեմ խաղալն էր.
«Ինձ ամենաշատ խնդիրները պատճառել է Լերոյ Սանեն՝ Գերմանիայի հավաքականի դեմ մեր խաղում: Ես ստիպված էի պաշտպանվել նրա դեմ՝ 1-ը 1-ի դեմ ամբողջ խաղադաշտում, իսկ նա ամենուր էր: Ես նրան ասացի այդ մասին, երբ եկա «Բավարիա»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Kicker-ը:
2022 թվականի մարտի 29-ին Նիդերլանդների և Գերմանիայի հավաքականները ստուգողական խաղում չեն կարողացել վճռել հաղթողին՝ 1-1:
Դե Լիխտի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Մյունխենցիները պաշտպանի համար 67 մլն եվրո են վճարել, ինչը նրան դարձրել է «Բավարիայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Ավելի վաղ 22-ամյա հոլանդացին հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսի» կազմում, ուր տեղափոխվել էր «Այաքսից» 2019 թվականին: