Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջին տուրում «Վեստ Արմենիան» Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիա 2»-ի հետ:
Խաղում գոլեր չեղան: «Վեստ Արմենիան» մեկամյա դադարից հետո առաջին պաշտոնական խաղն էր անցկացնում:
Հիշեցնենք, որ թիմը մասնակցում էր 2020/21 մրցաշրջանի Հայաստանի առաջին խմբի առաջնությանը, որում գրավեց 4-րդ տեղը: