2022/23 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրում «Արարատ-2»-ը 7։0 հաշվով հաղթել է «Միկային»։
Ձորաղբյուրի մարզաբազայում կայացած խաղում տանտերերից աչքի են ընկել Ամարա Տրաորեն (դուբլ), Աշոտ Քոչարյանը (դուբլ), Արմանդ Դագրուն, Գրիգոր Հովհաննիսյանը և Էմիլ Զեյթնաղյանը։
«Արարատի» մամուլի ծառայությունը ներկայացրել է հանդիպման գոլերի տեսանյութը։