«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին սոցցանցերում գրառում է կատարել՝ նվիրված «Բավարիային»։
Լևանդովսկին «Բավարիայում» խաղացել է 2014-ից 2022 թվականներին, իսկ հուլիսին 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»։
Մյունխենում 33-ամյա խաղացողը նվաճել է 19 տիտղոս և 344 գոլով ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն է:
«Միասին մենք պատմություն կերտեցինք։ 8 տարի անմոռանալի հիշողություններ մեծ թիմի հետ: Շնորհակալություն «Բավարիա»»,- գրել է լեհ ֆուտբոլիստը։