«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Անխելինոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
«Բրայթոնը» խաղացողին դիտարկում է որպես պաշտպան Մարկ Կուկուրելիեին փոխարինող, ում հավակնում են ձեռք բերել «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:
Բացի այդ, Անխելինոյոց հետաքրքրված են «Վեսթ Հեմը» և «Հոֆենհայմը», որոնք պատրաստվում են վարձավճարով վերցնել ֆուտբոլիստին:
Անխելինոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։